Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա է հասել
11/07/2019 15:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ս-400 օդային պաշտպանության համակարգերը տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել Մալաթիայի և Անկարայի օդանավակայաններում: Դրանք Թուրքիան գնել էր Ռուսաստանից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Demokrathaber»-ը:
Ռուսաստանի հետազոտական ինստիտուտի տարածած հայտարարության համաձայն՝ համակարգերի հետ միասին Թուրքիա են եկել ռուս մասնագետներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում