Արթուր Գոյունյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ

Արթուր Գոյունյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետ նշանակելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում