Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ․ Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին։

Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ մասին այսօր թատրոնի աշխատակազմին հայտնել են նախարարությունից։ Նշանակումն արվել է մեկ ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։

2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը։ Վեց ամսով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում