Թեհրանում հայտարարել են ուրանի 20-տոկոսանոց հարստացման հասնելու պատրաստակամության մասին

Թեհրանում հայտարարել են ուրանի 20-տոկոսանոց հարստացման հասնելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն ունակ է կարճ ժամանակում հասնելու ուրանի 20 տոկոս հարստացման: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եթե կառավարությունն ուրանը մինչ 20 տոկոս հարստացնելու որոշում ընդունի, ապա մենք ի վիճակի ենք կարճ ժամանակում հասնելու այդ ցուցանիշին»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Քամալվանդիի խոսքը:

Նա նաեւ հավելել է, որ «առայժմ ուրանի հարստացման աստիճանի ավելացման անհրաժեշտություն չկա»: Իրանական միջուկային դոսիեի խնդիրը կտրուկ սրվել է 2018 թվականի մայիսի 8-ին Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ նավթի արտահանման ոլորտում Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների սահմանուց հետո: Իրանական կողմի վարկածով՝գործարքի մնացած մասնակիցները, ամենից առաջ եվրոպացիները, լրիվ չափով չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասում, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում