ԼՂ Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկ

ԼՂ Հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկեցինք ԼՂ հակամարտության հարցը։ Եվրամիությունը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով և պատրաստակամ է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, մարդասիրական խնդիրների վրա շեշտադրումներ անել, Երևանում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի երկայնքով վերջին զոհերի և էսկալացիոն հայտարարություննեի հետ։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու այն միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղաությանը և իրական բանակցությունների համար։

Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։ Եվրամիությունը շարունակում է լիաթոք օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ արդար ու տևական հանգուցալուծում գտնել՝ ելնելով Հելսինկիի ավարտական ակտի հիմնական սկզբունքներից»,– իր խոսքն ամփոփեց Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ ԵՄ-ն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում