ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բոլոր գործողությունները

ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բոլոր գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ: Ներկայացնում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը.

«Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում