Հայաստանում էներգահամակարգի վթարը տեղի է ունեցել հաճախականության տատանման պատճառով. փոխնախարար

Հայաստանում էներգահամակարգի վթարը տեղի է ունեցել հաճախականության տատանման պատճառով. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Հայաստանում էներգահամակարգի վթարը տեղի է ունեցել հաճախականության տատանման պատճառով, Aysor.am-ին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Տեղի է ունեցել հաճախականության տատանում։ Այժմ աշխատանք է տարվում խնդրի սկզբնաղբյուրը և պատճառը պարզելու ուղղությամբ», – նշեց նա։

Վարդանյանը ընդգծեց, որ տվյալ պահին կայունությունը ապահովված է և մասնագետներն աշխատում են էլեկտրամատակարումը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում