AM | RU
USD
EUR
RUB

Երկար քննարկումներից հետո ԱԺ-ն ընդունեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ ստեղծելու նախագիծը

 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկարատև քննարկումներից, բանավեճերից հետո երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի մասով, և վերջինիս աջակցող գրասենյակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց։

ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նշել էր, որ առաջարկվում էր վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ լիազոր ներկայացուցչի մասով և վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Բացի այդ, օրենքով նախատեսվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զբաղվի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում՝ շահերի ներկայացման, վճիռների կատարման ուղղությամբ և այլն:

Փոխնախարարը ներկայացրեց, որ

առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ԲՀԿ-ի կողմից ներկայացվել է 5 առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է ներկայացուցչի պաշտոնը ստեղծել որպես վարչապետին կից պետական վարչական պաշտոն, ներկայացուցիչ նշանակվելու համար 25 տարեկանի նվազագույն շեմը դարձնել 30 տարեկան: ԲՀԿ-ն առաջարկել է նաև ներկայացուցչի համար սահմանել 5 տարվա մասնագիտական ստաժի պահանջ և սահմանել, որ ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն ՀՀ քաղաքացին:

Տարիքային շեմի առաջարկն ընդունվել է: Ասատրյանն անդրադարձավ ԲՀԿ-ի առաջարկին, որ ներկայացուցիչը լինի վարչապետին կից, միայն վարչապետին հաշվետու լինի, այլ ոչ աշխատակազմին: Նա նշեց, որ օրենքի 12-րդ հոդվածում այդ գաղափարը դրել են: Ըստ դրա՝ ներկայացուցիչը յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մինչ առաջին եռամսյակի ավարտը հաշվետվություն է ներկայացնում վարչապետին: Ասատրյանը նշեց, որ իրենց մոտեցմամբ միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջ սահմանել պետք չէր, քանի որ առավել նեղացնում են այն հնարավորությունները, սակայն առաջարկն ընդունվել է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց իր նկատառումներն ու անհամաձայնությունը ԲՀԿ-ի տարիքային շեմի առաջարկի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց օրենքով ամրագրել այն, ինչը հաստատել է հանձնաժողովը:

Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ իրենց առաջարկությունները միտված են եղել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն: Նրա կարծիքով՝ ՀՀ ներկայացուցիչը պարտադիր պետք է ունենա ստաժ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս ելույթ ունեցավ այդ թեմայով: Նրա կարծիքով՝ ոչ մի հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչու են այդ օրենքն ընդունում, ինչու է ՄԻԵԴ-ում ներկայացուցիչը առանձնանում: «Չի կարելի նման բան անել: Երեկ դեմ քվեարկեցինք, ինֆորմացիա կար, որ փոխվելու է վիճակը, բայց չի փոխվել»,- նշեց նա:

Մարուքյանի խոսքով՝արդարադատության փոխնախարարը ներկայացրել է Հայաստանը ՄԻԵԴ-ում, ունեցել է վարչություն, նորմալ աշխատել է, հիմա չի հասկանում այդ փոփոխությունների իմաստը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, օրենքն իրոք նպատակահարմար է: «Արդարադատության նախարարությունն իրոք զբաղվում էր խնդրով, բայց զբաղվում էր մնացորդային սկզբունքով: Շատ դեպքերով ծանրաբեռնված գրաֆիկի արդյունքում ՄԻԵԴ-ում հնարավոր չէր ունենալ այն մոտեցումները, որոնք մեզ անհրաժեշտ էին: Իսկ ՄԻԵԴ-ում մենք դեռ անելիքներ ունենք»,-ասաց նա:

Անդրադառնալով հիմնավորումների մասին Մարուքյանի դիտարկմանը՝ ասաց, որ իրականում առկա են հիմնավորումներ:

Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ 21, ձեռնպահ՝ 7:

 

Լրահոս
Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց ԷՐԵԲՈՒՆԻ Պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը Առաջարկում եմ Փաշինյանը, իր այս թիմով ու այս գույներով շրջի Հայաստանի գյուղերով, բայց հանկարծ Շուռնուխ չմտնեք Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա... Սասուն Միքայելյան Կադիրովը՝ «մահվան խմբեր» ստեղծող «ուռոդների» վերաբերյալ Պուտինի հայտարարության մասին «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկումը՝ ուղիղ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Որևէ ցույց չի լինելու. Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Աննա Նաղդալյան Կառավարության նիստը՝ ուղիղ Միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, սակայն դա չպետք է բերի անիմաստ թանկացման Հույները պահանջում են ազատել իրենց կղզիները միգրանտներից ԱՄՆ-ն արգելելու է 7 երկրների քաղաքացիների մուտքը Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի են ԱԺ նիստը՝ ուղիղ Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում, սպասվում է ձյուն․ Գագիկ Սուրենյան «Հրապարակ». Ո՞ր քաղաքական ուժերն են համագործակցում գործող իշխանությունների հետ «Փաստ»․ Նախօրեին Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել «Ժողովուրդ». Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ «Փաստ». Բյուջեի հավելյալ բե՞ռ, թե՞ քաղաքացու բարեկեցություն «168 ժամ». Փաշինյանը ստիպված է նահանջել «Հրապարակ». Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը «Փաստ». «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 «Հրապարակ». Կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan