Սիրիայում ականի պայթյունից երեխաներ են զոհվել

Սիրիայում ականի պայթյունից երեխաներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Սիրիայի հարավ-արևելքում ահաբեկիչների կողմից տեղադրված ականի պայթյունից յոթ երեխա է զոհվել։ news.ru կայքը, հղում անելով SANA-ին, գրում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Դաբլան գյուղում՝ Դեյր-էլ-Զորի արևելյան մասում։ Պայթուցիկ սարքը տեղադրել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։

Նման դեպքերը Սիրիայում հազվադեպ չեն։ Ահաբեկիչները, հեռանալով բնակավայրերից, հաճախ են պայթուցիկներ տեղադրել բնակելի տներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում