Վրաստանի նախագահը դիմել է ՌԴ ղեկավարությանը

Վրաստանի նախագահը դիմել է ՌԴ ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությունը չարձագանքել վրացական ծայրահեղական ուժերի կողմից հնչող սադրանքներին։

«Կոչ եմ անում Ռուսաստանին չտրվել էսկալացիային: Պարադոքսալ կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի ծայրահեղականների սադրանքներին և դրանով նպաստի նրանց ապակառուցողական նպատակներին: Մեր խաղաղ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղության կայունությունը պահպանելու միակ ճանապարհն է»,– Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի մայրաքաղաքում հունիսի 20-ից ակցիաներ են անցկացվում, ցուցարարները իրենց բողոքն են արտահայտում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովին ռուսական պատվիրակության մասնակցության դեմ։ Ցուցարարները պահանջում են Վրաստանի ներքին գործերի նախարարի հրաժարականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում