ՊՆ-ի «Ուրալ» է կողաշրջվել

ՊՆ-ի «Ուրալ» է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Երեկ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ի մոտակայքում ՊՆ թիվ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել և մոտեցրել ավտոքարշակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում