Թուրքիայում ավելի քան 170 զինվորականի ձերբակալման օրդեր է տրվել

Թուրքիայում ավելի քան 170 զինվորականի ձերբակալման օրդեր է տրվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ստամբուլի դատախազությունը 176 զինվորականի ձերբակալման օրդեր է տվել, որոնց կասկածում են Թուրքիայում արգելված «ֆեթհուլահակակնների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակցության համար, հայտնում է Anadolu-ն:

Կասկածյալների շարքում են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում մեկ գնդապետ, երկու փոխգնդապետ, հինգ մայոր, յոթ կապիտան, 100 ավագ լեյտենանտ և 18 լեյտենանտ: Այս պահին ուժայիններն իրականացում են դրանց ձերբակալման գործողությունը:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ և սպաներ ձեռնարկեցին պետական հեղաշրջման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում և Անկարայում, զոհվել է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը վիրավորվել է: Անկարան FETO-ին մեղադրում Է խովության կազմակերպման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում