AM | RU
USD
EUR
RUB

Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր ներկայացել

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ստացել են «Նաիրի» բժկական կենտրոնից տեղեկանք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է ստացինոր բուժման մեջ, չի կարող մասնակցել նիստին՝ ելնելով առողջական վիճակից։ Նա նշեց, որ ամբաստանյալի բացակայության պարագայում դատական նիստը չեն կարող շարունակել, ենթակա է հետաձգման։ Մինչ այդ տեղեկացրեց, որ դատարան է ստացվել Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու պահանջի մասին։

Լ. Բաղդասարյանն ասաց, որ Մ. Գրիգորյանի վիճակի վատթարացում է գրանցվել, ինչը արձանագրել է նաև ձևավորված բժշկական հատուկ հանձնաժողովը։

«Կամ անձը պետք է տեղափոխվի արտերկիր՝ լուրջ բուժում ստանա կամ նրա խափանման միջոցը պետք է փոխվի, տնային պայմաններում դեղամիջոցներով առողջությունը կարգի բերվի։ Անձի առողջությունը պետք է լինի այն աստիճանի, որ կարողանա գալ և մասնակցել դատական նիստին։ Հիվանդանոցային պայմաններում ամենալուրջ բժշկական հանձնաժողովն ու բժիշկները փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում, ունի հիվանդությունների բացասական դինամիկա։ Միջնորդում եմ դատարանին՝ քննարկել ներկայացված միջնորդությունը և անհապաղ ազատել Մանվել Գրիգորյանին կալանքից»,– ասաց նա։

Լ. Բաղդասարյանը նաև առաջարկեց որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել գրավ մինչև 10 միլիոն դրամի չափով։

Մեղադրող դատախազները ժամանակ խնդրեցին միջնորդությանը ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտելու համար։ Նիստը կշարունակվի 15 րոպեից։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։

Լրահոս
Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը Առաջարկում եմ Փաշինյանը, իր այս թիմով ու այս գույներով շրջի Հայաստանի գյուղերով, բայց հանկարծ Շուռնուխ չմտնեք Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա... Սասուն Միքայելյան Կադիրովը՝ «մահվան խմբեր» ստեղծող «ուռոդների» վերաբերյալ Պուտինի հայտարարության մասին «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկումը՝ ուղիղ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Որևէ ցույց չի լինելու. Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Աննա Նաղդալյան Կառավարության նիստը՝ ուղիղ Միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, սակայն դա չպետք է բերի անիմաստ թանկացման Հույները պահանջում են ազատել իրենց կղզիները միգրանտներից ԱՄՆ-ն արգելելու է 7 երկրների քաղաքացիների մուտքը Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի են ԱԺ նիստը՝ ուղիղ Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում, սպասվում է ձյուն․ Գագիկ Սուրենյան «Հրապարակ». Ո՞ր քաղաքական ուժերն են համագործակցում գործող իշխանությունների հետ «Փաստ»․ Նախօրեին Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել «Ժողովուրդ». Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ «Փաստ». Բյուջեի հավելյալ բե՞ռ, թե՞ քաղաքացու բարեկեցություն «168 ժամ». Փաշինյանը ստիպված է նահանջել «Հրապարակ». Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը «Փաստ». «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 «Հրապարակ». Կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է Շատ-շատերդ եք խմել, եւ ոչ միայն սուրճ Երևանի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից Կրակոց՝ Արարատում. հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը Ջեքի Չանը մոդել է դարձել Ժողովուրդը սկսել է ետ նայել, և ուրեմն, Աստված առաջ, ամեն ինչ լավ կլինի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է սահմանադրական իրավունքի ամերիկացի հանրահայտ մասնագետի հետ Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից Վարչապետը` առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին (տեսանյութ) 2019-ին Արցախ է այցելել շուրջ 42 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan