Առողջապահության նախկին փոխնախարարն ազատ կարձակվի

Առողջապահության նախկին փոխնախարարն ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարեց «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը:

Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Սահմանված չափով գումարը վճարելուց և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Արսեն Դավթյանը կազատվի կալանքից:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին դատարանը որոշում էր կայացրել կալանավորել օրեր առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։

Նրան ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում