Ռուսաստանը հույս ունի ընդլայնել ԱՄՆ-ի հետ շփումները

Ռուսաստանը հույս ունի ընդլայնել ԱՄՆ-ի հետ շփումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Մոսկվան հոսով է Վաշինգթոնի հետ ընդլայնել շփումները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո, հայտարարել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:

Անտոնովը հույս է հայտնել, որ շփումների ընդլայնումը կիրականանա նաև նախարարական մակարդակով: Նա նշել է, որ բանակցություններից հետո երկրները բազմաթիվ հարցեր պետք է քննարկեն, որոնց շուրջ «շփման եզրեր» կարելի է գտնել:

«Սակայն իրադարձությունների նման զարգացման համար պետք է ստեղծվի «բարենպաստ մթնոլորտ»», – ասել է դեսպանն՝ ընդգծելով.

«Ցավոք, այս պահին Կոնգրեսում շարունակում են գերիշխել հակառուսական տրամադրությունները, որոնք կասեցնում են մեր երկրի հարաբերությունները կարգավորելու Դոնալդ Թրամփի փորձերը»։

Հունիսի 28-ին Պուտինն ու Թրամփը բանակցություններ են անցկացրել ճապոնական Օսակայում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում, որը տևել է մոտ 1.5 ժամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում