Պուտինը խոսել է նախագահական ժամկետից հետո ծրագրերի մասին

Պուտինը խոսել է նախագահական ժամկետից հետո ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի Corriere della Sera թերթին տված հարցազրույցում խոսել է իր 2024 թ.-ին նախագահական ժամկետի ավարտից հետո իր ծրագրերի մասին: Այս մասին գրում է Lenta-ն։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ պետք է անի հինգ տարի հետո: Նա ավելացրել է, որ պաշտոնում իրեն դեռ սպասվում է մեծ աշխատանք:

«Դեռևս 5 տարի ծանրաբեռված աշխատանք կա առջևում: Նման արագ դինամիկայի պայմաններում, որին մենք ականատես ենք լինում աշխարհում, դժվար է կանխատեսումներ անել: Հավատացեք, ես ունեմ անելիքներ այն կարգավիճակում, որում գտնվում եմ», – ասել է Պուտինը:

Նախագահը խոստովանել է, որ Ռուսաստանի զարգացման ծրագրերը միշտ չէ, որ իրականացվում են այնքան արագ, որքան ցանկալի կլիներ: Նրա խոսքերով, սա պայմանավորված է անկայուն տնտեսական իրավիճակով ու արտաքին սահմանափակումների ազդեցությամբ։ Նա ընդգծել է, որ այսօր երկիրը և ողջ համաշխարհային հանրության առաջ չափազանց հավակնոտ խնդիրներ կան: Պուտինը կոչ է արել մարդկանց գիտակցել փոփոխության անհրաժեշտությունն ու միանալ ընդհանուր գործին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում