AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը մտադիր է վավերացնել Ստամբուլի կոնվենցիան մոտ ապագայում

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Հայաստանը մեծապես կարևորում է կանանց իրավունքների առաջխաղացումը հասարակական կյանքում, առաջնահերթ՝ ժողովրդավարական գործընթացներում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրում Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։

«Թավշյա հեղափոխության հաջողությունը, որին ամենակտիվ մասնակցությունն ունեցան նաև հայ կանայք և աղջիկները, դրա վառ ապացույցն է։Այս փորձը վերահաստատում է պետության և հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց առանցքային դերը, հետևաբար նաև կանանց բարոյական և ֆիզիկական անվտանգ միջավայրի, հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման կարևորությունը։ Սա Հայաստանի կառավարության ծրագրի առաջնահերթություն է», - ասել է նա։

Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանը 2018թ. հունվարին ստորագրել է Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան (Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի եվրոպական կոնվենցիան կոչվում է նաև Ստամբուլի կոնվենցիա, քանի որ ստորագրման է բացվել 2011թ. Ստամբուլում)։

«Այդ համատեքստում արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կոնվենցիան ներկայումս գտնվում է վավերացման ընթացակարգերի փուլում։ Անցյալ տարվանից գործում է նաև կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման Հայաստանի Հանրապետության օրենքը։ Լիահույս եմ, որ այսօր մեկնարկող Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիրն ուղի կբացի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մոտալուտ վավերացման, ինչպես նաև կոնվենցիայի դրույթներն ու պրակտիկ գործիքներն ազգային օրենսդրությունում և գործնական դաշտում ներդնելու համար։

Հարկ է նշել նաև, որ կանանց համար արդարադատության հասանելիության վերաբերյալ մեկ այլ ծրագիր իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» օժանդակ ծրագրի շրջանակում», - ասել է նա։

Ավետ Ադոնցը նշել է, որ Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Գործողությունների ծրագրին գործընկերների աջակցությունը։

«Տվյալ դեպքում՝ Կանանց և ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրի ֆինանսավորմանը մասնակցել են Գերմանիան, Նորվեգիան, Իռլանդիան, Լիխտենշտայնը։ Մենք վճռական ենք բարելավել նախորդ փուլի Գործողությունների ծրագրի ֆինանսավորման և արդյունավետ իրականացման հաջողությունը։ Բավական կլինի նշել միայն, որ նոր մեկնարկած Գործողությունների ծրագրում ապահովված է արդեն սահմանված բյուջեի (19 մլն. եվրո) ավելի քան 50%-ի ֆինանսավորումը», - հավելել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Լրահոս
Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց ԷՐԵԲՈՒՆԻ Պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը Առաջարկում եմ Փաշինյանը, իր այս թիմով ու այս գույներով շրջի Հայաստանի գյուղերով, բայց հանկարծ Շուռնուխ չմտնեք Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա... Սասուն Միքայելյան Կադիրովը՝ «մահվան խմբեր» ստեղծող «ուռոդների» վերաբերյալ Պուտինի հայտարարության մասին «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկումը՝ ուղիղ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Որևէ ցույց չի լինելու. Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Աննա Նաղդալյան Կառավարության նիստը՝ ուղիղ Միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, սակայն դա չպետք է բերի անիմաստ թանկացման Հույները պահանջում են ազատել իրենց կղզիները միգրանտներից ԱՄՆ-ն արգելելու է 7 երկրների քաղաքացիների մուտքը Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի են ԱԺ նիստը՝ ուղիղ Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում, սպասվում է ձյուն․ Գագիկ Սուրենյան «Հրապարակ». Ո՞ր քաղաքական ուժերն են համագործակցում գործող իշխանությունների հետ «Փաստ»․ Նախօրեին Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan