AM | RU
USD
EUR
RUB

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կառավարության շենքի դիմաց պահանջում են նրան կալանքից ազատ արձակել

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մինչ կառավարության շենքի ներսում ընթանում է գործադիր մարմնի հերթական նիստը, շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նրանք պնդում են՝ Քոչարյանը կալանավորված է ապօրինի կերպով, և պահանջում են, որ ազատ արձակվի։

«Կալանքի հիմքերից որևէ մեկը որևէ դատարան, որևէ դատախազ անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել հիմնավորել։ Փաստ է, որ նախագահ Քոչարյանը գտնվելով ազատության մեջ որևէ անգամ չի խուսափել քննությունից, չի խոչընդոտել արդարադատության իրականացմանը, չի եղել նման փորձ։ Մինչդեռ իշխանությունների ճաշակով ու տրամաբանությամբ գործող դատարանները չեն ցանկանում համակերպվել այդ մտքի հետ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա ընդգծեց, Հայաստանի քաղաքացիներից, այդ թվում իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն ապահովագրված չէ իր նկատմամբ հնարավոր դատական պրոցեսից, իսկ այդ պրոցեսը պետք է իրականացվի արդար դատարանի կողմից։

«Անձը կալանավորվում է միայն այն բանի համար, որ ինչ-որ նեղ շրջանակներ դա ցանկանում են։ Ես ասում եմ՝ գտնվելով ազատության մեջ Քոչարյանը չի խուսափելու քննությունից, բայց ի տարբերություն դատախազների ու դրանց միջնորդությունը արտատպած դատարանի, ես իմ կարծիքը կարող եմ հիմնավորել»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Քոչարյանն ինքնակամ է ներկայացել դատարան ու իրավապահ մարմիններին, երբեք չի ընդդիմացել «խայտառակ որոշումներին» ու չի խանգարել քննությանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց ձեռքում պահել են Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները՝ «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» գրություններով։

Լրահոս
Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է Կորոնավիրուսի հետ կապված միֆերն ու իրականությունը․ պարզաբանում են մասնագետները․ ուղիղ 5-րդ ալիքի տնօրեն. Այս գործողությունը նախապես կազմակերպված է եղել Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը (տեսանյութ) Արսեն Թորոսյանին չեն ներելու առաջին հերթին հենց բժիշկները. Պատգամավոր 244 մարդու գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժական տա ու սպասի իր դատաստանին. Միհրան Հակոբյան Կառավարությունը հաստատեց ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը Միքայել Մինասյանի կալանավորման խայտառակ որոշման վերացումը Վերաքննիչի կողմից սպասելի էր․ Ամրամ Մակինյան Ռուսական շուկայից զենք է արտահանվել երրորդ երկիր, որը հակասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության կանոններին. Զաքարյան Կառավարության մոտեցումը համաճարակին մնում է նույնը՝ քաղաքացիներն են մեղավոր. Աղասի Ենոքյան ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացվեց. Միհրան Պողոսյան ԱՀ տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակումը խոչընդոտելն անընդունելի և խիստ վտանգավոր քայլ է. «Մեդիա պաշտպան» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 697, կան մահվան դեպքեր «Փաստ»․ Կունենա՞նք ազգային գաղափարախոսության հայեցակարգ «Հրապարակ». Մարդու կյանքն ավելի անարժեք է այս երկրում, քան իշխանությունների իմիջը «Առավոտ»․ Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն «Հրապարակ». Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում «Փաստ»․ Չի բացառվում, որ մինչև շաբաթվա վերջ երկրում տոտալ սահմանափակումներ կիրառվեն «Փաստ»․ Երբ հասարակությունը 70 տոկոս ձայն տվեց այս իշխանությանը, արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ «Հրապարակ»․ Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջին հյուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 4 «Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan