Եվրախորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել քվեարկության առաջին փուլում

Եվրախորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել քվեարկության առաջին փուլում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, ինչի պատճառով հայտարարվել է քվեարկության երկրորդ փուլ:

Այդ մասին են վկայում չորեքշաբթի կայացած քվերակության արդյունքները:

Ընդամենը հաշվարկվել է 662 քվե: Ըստ որում, լավագույն արդյունքը գրանցել է իտալացի թեկնածու Դավիթ Սասոլին՝ հավաքելով 325 քվե, ինչը պակաս է 50 տոկոս +1 քվեից, որն անհրաժեշտ է առաջին փուլում հաղթանակի համար:

«Ոչ ոք բացարձակ մեծամասնություն չհավաքեց, հայտարարվել է երկրորդ փուլ»,– նշել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից հեռացող Անտոնիո Տայանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում