Միակողմանի զիջումների սցենարը բացառվում է. Աննա Նաղդալյան

Միակողմանի զիջումների սցենարը բացառվում է. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում», – ասաց նա։

ԱԳՆ խոսնակը ընդգծեց՝ այն ենթադրությունը, որ Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է։

«Որովհետև Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը մշտապես խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը։ Այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է ու իրականությանը չի համապատասխանում», – շեշտեց Աննա Նաղդալյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում