AM | RU
USD
EUR
RUB

Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, քանի դեռ ռեալ հանգամանքներով չի հաստատվել, որ նա խոչընդոտում է քննությանը. Արամ Օրբելյան

 

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ընտրելու որոշումից հետո էական փաստական հանգամանքներ են փոխվել, և հայտնի է, որ Քոչարյանը, 20 օր անազատության մեջ մնալով, չի խոչընդոտել քննությանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ պետք է գնահատել մի քանի հանգամանք, մասնավորապես, այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև դատախազության կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

«Դատական այս փուլը կանոնակարգված չէ և մենք բազմիցս այդ հարցը բարձրացրել ենք՝ այս ամենը առաջացնում է պարոն Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտում, որովհետև չկանոնակարգված դատական գործընթացներում անձը չի կարող ունենալ արդար դատաքննություն», - ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ չգիտես՝ ինչու բոլորը կարծում են, թե դատական գործի քննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի անազատության մեջ։ Մինչդեռ պաշտպանական խումբը այդ կարծիքին չէ. «Մենք գտնում ենք, որ հակառակը, պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ և գործը պետք է մտնի դատական քննություն, քանի դեռ ռեալ հանգամանքներով չի հաստատվել, որ Քոչարյանը խոչընդոտում է, միջամտում է քննությանը»։

Օրբելյանը ընդգծեց, որ նախաքննության ընթացքում եղել է ժամանակահատված, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվել է ազատության մեջ, սակայն որևէ փաստով չի հաստատվել, որ նա խոչընդոտում է քննությանը։ Դատախազությունը, ըստ նրա, ընդամենը տեսական կասկածներ է հայտնում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է միջամտել քննությանը, ճնշում գործադրել գործով անցնող վկաների վրա։

«Միշտ կարող ենք ասել, որ տեսական հնարավորություն կա։ Դատախազության տրամաբանությամբ՝ ցանկացած բարձրաստիճան նախկին պաշտոնյայի նկատմամբ ցանկացած քրեական գործի դեպքում էլ կալանավորելու հարց չպետք է քննարկել ու նրան անմիջապես կալանավորել, որովհետև նա ազդեցիկ է ու կարող է ազդել գործի մասնակիցների վրա։ Հիմա մենք ասում ենք՝ կան հակառակը հաստատող փաստեր», - նկատեց Արամ Օրբելյանը։

Մյուս կողմից, ըստ փաստաբանի, պետությունը ունի պարտավորություն իր վկաներին պաշտպանել, եթե ունի մտավախություններ, որ մեղադրյալը տեսականորեն կարող է ազդել նրանց վրա։

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan