Բակո Սահակյանն ընդունել է ԶՈՒ ԳՇ պետին

Բակո Սահակյանն ընդունել է ԶՈՒ ԳՇ պետին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում