ՌԴ Անվտանգության խորհուրդը ՆԱՏՕ-ին մեղադրել է ՀԱՊԿ երկրներում նոր «գունավոր հեղափոխությունների» պատրաստման համար

ՌԴ Անվտանգության խորհուրդը ՆԱՏՕ-ին մեղադրել է ՀԱՊԿ երկրներում նոր «գունավոր հեղափոխությունների» պատրաստման համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: ՆԱՏՕ-ն պատրաստում է «գունավոր հեղափոխություններ» իրականացնել ՀԱՊԿ երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան), այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

«ՆԱՏՕ-ի անդամները պատրաստում են պայմաններ ՀԱՊԿ առանձին երկրներում Արևմուտքի կողմից վերահսկվող ռեժիմներն իշխանության բերելու համար, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» հրահրմամբ», – ասել է նա:

«Երրորդ երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ միշտ էլ հակառուսական բաղադրիչ ունի: Սա գործնականում բազմիցս հաստատվել է: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործընկերներին, ապա դաշինքի նպատակը մեր կազմակերպության դաշնակիցների հետ տարաձայնություններ ստեղծելն է», – ասել է Նուրգալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում