Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց

Մանվել Գրիգորյանի գործով մեղադրողի միջնորդությունը բավարարվեց

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ կատարումը հանձնարարելով առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։ Դատավորի ներկայացմամբ, փորձաքննությունը պետք է պատասխանի հարցերին, թե ինչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ դրանցից որևէ մեկն ընդգրկված են արդյոք այն հիվանդությունների ցանկում, որոնք խոչընդոտում են պատիժը կրելուն։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ընթացքում Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը միջնորդել էր նրա խափանման միջոց կալանքը վերացնել կամ կիրառել գրավը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Դատախազն առարկել էր։ Դատարանը չէր բավարարել միջնորդությունը։

Հիշեցնենք նաև, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում