Թբիլիսիում գնահատել են տնտեսության վնասը ռուս զբոսաշրջիկների թվի կրճատումից

Թբիլիսիում գնահատել են տնտեսության վնասը ռուս զբոսաշրջիկների թվի կրճատումից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Վրաստանում հանգաստացող ռուսաստանցիների թիվը 2019 թականին 1 միլիոնով կկրճատվի ՌԴ-ից թռիչքների՝ Ռուսաստանի իշխանությունների սահմանած ժամանակավոր արգելքի պատճառով, ինչը հանրապետության տնտեսությանը կհասցնի 2 միլիարդ լարիի (710 միլիոն դոլար) չափով վնաս: Այս մասին հայտարարել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին երկրի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքին տված հարցազրույցում:

«2018 թվականին ՌԴ-ից Վրաստան է այցելել 1,4 միլիոն զբոսաշրջիկ: Նույն թվականին զբոսաշրջության ոլորտում մուտքերը կազմել են 2 միլիադ լարի: 2019 թվականին մենք սպասում էինք 1,7 միլիոն զբոսաշրջիկ և 2,5 միլիարդ լարի (ավելի քան 886 միլիոն դոլար): Այսպիսով, մեր կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ մենք կընդունենք շուրջ 1 միլիոնով պակաս զբոսաշրջիկ (Ռուսաստանից) և կկորցնենք մինչև 2 միլարդ լարի», – ասել է Կվիրվիշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում