Մանվել Գրիգորյանի պաշտպանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց

Մանվել Գրիգորյանի պաշտպանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ փոխելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանը խնդրեց խափանման միջոց կալանավորումը փոխել և կիրառել 10 մլն դրամ գրավ:

Նիստի ժամանակ պաշտպանը ներկայացրեց նաև «Նաիրի» ԲԿ-ի կողմից տրված բժշկական եզրակացությունների արդյունքներն ու Մանվել Գրիգորյանի մոտ կալանքը կրելու ընթացքում ախտորոշված հիվանդությունները։

«Բացի բազմաթիվ հիվանդություններից, «Նաիրի» ԲԿ-ում նաև հոսանքով լարման են տվել Գրիգորյանի երկու ոտքը և հայտնաբերել, որ 50-70 տոկոսով չեն արձագանքում, դարձել են անզգա»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Դատական նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում