Աշխարհի առաջնորդներն արձագանքում են Իրանի կողմից ուրանի հարստացման թույլատրելի սահմանի խախտմանը

Աշխարհի առաջնորդներն արձագանքում են Իրանի կողմից ուրանի հարստացման թույլատրելի սահմանի խախտմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Եվրոպական և համաշխարհային առաջնորդները մտահոգված են այն բանից հետո, երբ նախօրեին Իրանը հայտարարեց, որ կուտակել է ավելի շատ հարստացված ուրան, քան թույլատրելի է միջուկային գործարքի շրջանակներում։ Այս մասին գրում է euronews-ը։

 – երկուշաբթի երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը կշարունակվի այնքան, մինչև Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից:

«Իրանի ռեժիմի վրա առավելագույն ճնշումը կշարունակվի մինչեւ իր ղեկավարները փոխեն իրենց գործողությունների ընթացքը», – ասել է Սպիտակ տունը:

Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ ցանկանում են պահպանել այդ գործարքը, քանի որ չեն ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա, բայց եթե Իրանը խախտի այդ գործարքը, ապա իրենք էլ դուրս կգան։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ցածր հարստացված ուրանի իր պաշարների սահմանների խախտումը Իրանի կողմից «զգալի քայլ է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ»:

Անցյալ տարի Նեթանյահուն ներկայացրեց, ինչպես ինքն էր ասել, Իրանի միջուկային գաղտնի արխիվը և որ Իրանն «ամբողջ ժամանակ ստել է»:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր հրամանատար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է, որ Իրանը գերազանցել է 2015 թվականին ձեռք բերված միջուկային պայմանագրով սահմանված ցածր հարստացված ուրանի պաշարների սահմանները, նշելով, որ նման գործողությունները «չեն նպաստի ծրագրի պահպանմանը և չեն ապահովի Իրանի ժողովրդի համար շոշափելի տնտեսական օգուտներ»:

Նշվում է, որ Իրանը հայտարարել է, որ կուտակել է ավելի շատ հարստացված ուրան, քան թույլատրված էր 2015թ․-ի միջուկային գործարքով, քանի որ ինքն իրացրել է իր իրավունքը՝ պատասխանելու նախորդ տարի ԱՄՆ-ի կողմից գործարքից դուրս գալուն, ինչը խախտում չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում