Քաբուլում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 93-ի
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Քաբուլում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 93-ի, հայտնում է «1TVNews» հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 65 տուժածի մասին:
Ուժգին պայթյունը տեղի է ունեցել Քաբուլում ՊՆ լոգիստիկ կենտրոնից ոչ հեռու գտնվող N16 ոստիկանական օկրուգում: