Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1700 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1700 փախստական

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել մոտ 1700 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1670 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 422 մարդ (127 կին, 215 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1248 մարդ (374 կին, 636 երեխա)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում