AM | RU
USD
EUR
RUB

Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել. Արշավիր Ղարամյան

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Artsakhpress.am: Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ:

- Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

- Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն Արցախի անվտանգային միջավայրի վրա: Ասվածի տակ պետք է հասկանալ նաև Հայաստանը, որովհետև Արցախն ու Հայաստանը անվտանգային նույն համակարգում են, և առկա մարտահրավերները ընդհանուր են:

Մեր անվտանգության համար առաջին սպառնալիքը Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերություններն են, Արցախի՝ բանակցային գործընթացում լիարժեք ներկայացված չլինելը: Սրանով և մի շարք գործոններով պայմանավորված՝ բարձր է մնում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, հատկապես, որ դրա մասին ուղիղ խոսում են Ադրբեջանում:

Մյուս կողմից, աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ընթացող պրոցեսները ևս վատ ազդակներ են փոխանցում, և, անկախ այն հանգամանքից, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման կամ դրանք նվազագույնի հասցնելու գործում, տարածաշրջանային գործընթացները իրավիճակային փոփոխությունների նոր ռիսկեր են պարունակում:

Արտաքին և ներքին վտանգները՝ որպես կանոն, իրար հետ շաղկապված են: Օրինակ, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման կամ արտաքին ուժերի կողմից Արցախի վրա տարատեսակ ներգործողությունների մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք միայն մարտադաշտում չեն արտահայտվում: Հիբրիդային պատերազմի կանոներին համահունչ՝ նկատելի են հակառակորդի գործողությունները քաղաքական, տնտեսական, տեղեկատվական հարվածների առումով, որոնք, միգուցե, առաջին հայացքից դիտարկվում են ներքին անվտանգային ռիսկերի տեսանկյունից, սակայն իրականում արտաքին հետք են պարունակում:

Ներքին անվտանգության առումով, իհարկե, խնդիր ունենք՝ մեծացնելու մեր տնտեսական զարգացման ցուցանիշները, պետական կառավարման համակարգը դարձնելու առավել ճկուն, նպաստելու ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, հասարակական առողջ հարաբերությունների հաստատմանը: Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում գերխնդիր եմ համարում մեր ժողովրդի բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ռեսուրսների մոբիլիզացիան, առանց որի շատ բարդ կլինի:

- Դուք ասացիք, որ Հայաստանն ու Արցախը անվտանգային առումով միևնույն համակարգում են: Ի՞նչ համագործակցություն եք ակնկալում Հայաստանի հետ:

- Հայաստանն ու Արցախը միևնույն հայրենիքի տարբեր հատվածներն են, և միայն մեր ներդաշնակ գործունեությունը կապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու հարատև կենսագործունեությունը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել սերունդների առջև, ժառանգել ենք հայրենիք և արժեքներ, որոնք պետք է պահպանենք ու փոխանցենք հաջորդ սերունդներին:

- Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ձեր նշանակումն առաջին հերթին պայմանավորվեց Արցախի շուրջ ծավալվող արտաքին սպառնալիքների խորացմամբ, ի՞նչ նոր անելիքներ եք տեսնում այս հարցում:

- Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել՝ սկսած Արցախյան շարժման սկզբնավորումից, 1990-ակաների ռազմական գործողություններին իմ ակտիվ մասնակցությունից, մինչև առաջնագծում նոր սերնդի տեխնիկական հագեցվածության նախաձեռնությունները կյանքի կոչելը, անկախ այն բանից՝ պաշտոնյա եմ եղել թե ոչ:

Պաշտոնական կարգավիճակս երբեք չի ավելացրել այն շարժառիթը, որն ունեցել եմ, քանի որ մեր պայքարը գոյություն, արժանապատվություն, ինքնություն և արժեհամակարգ պահելու գերագույն նպատակ ունի:

Լրահոս
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը. Դեսպան «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ «Վերնատնից» բխող դիլեման. իշխանությունները՝ բարդ խնդրի առաջ Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ) Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանում կրակոցներ են հնչել Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես ինքն իրեն անվանեց չարիք․ Հոգեբան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը՝ ուղիղ Եղեգնուտ համայնքի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացրել Թուրքիային Ս-400-ի հետ կապված Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով «Հրապարակ». «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ «Իրատես». Ինչու են բարձրացնում տաքսի ծառայության սակագները «Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում «Ժողովուրդ»․ Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են «Իրատես». Փնտրվում է իրական ընդդիմություն «Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. ինչ նպատակով է ստեղծվում այն «Իրատես». Փաշինյանը հիմա էլ իրեն Հիսուսի հետ է համեմատում «Փաստ». Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում «Հրապարակ». Առաջիկայում ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան «Փաստ». Եթե այսպես շարունակվի, վարչապետի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք... Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյանը հիշեցրեց իր խոսքերը, երբ ընտրվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմն ընդունել է այն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործկոմի անդամների ճեպազրույցը լրագրողների հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan