Պեսկովը չի բացառել, որ G20-ի շրջանակներում Պուտինն ու Թրամփն առանձին հանդիպում կունենան

Պեսկովը չի բացառել, որ G20-ի շրջանակներում Պուտինն ու Թրամփն առանձին հանդիպում կունենան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում չեն բացառում Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի հարթակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպման անցկացման հնարավորությունը:

«Մենք չենք բացառում առանձին հանդիպման հնարավորություն», – ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերյալ, սակայն, ոչ մի փաստաթուղթ չի նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում