AM | RU
USD
EUR
RUB

Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կենսաթոշակառուների առավել բարձր կենսաթոշակի գումարի չափն ապահովելու համար, վերջիններիցս 2019թ. հունվարից առ այսօր պահանջել և ստացել է յուրաքանչյուրից մինչև 300 հազար ՀՀ դրամի, ընդհանուր առմամբ՝ առանձնապես խոշոր չափերով 1.280.000 ՀՀ դրամի չափով կաշառք: 2019թ. հունիսի 19-ին հերթական կաշառքը՝ 210 հազար դրամի չափով, ստանալու պահին նշված պաշտոնատար անձը և կաշառք տվողը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Գումարը հայտնաբերվել է քաղաքացու անձնագրի միջից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Նշված պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լրահոս
Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը Առաջարկում եմ Փաշինյանը, իր այս թիմով ու այս գույներով շրջի Հայաստանի գյուղերով, բայց հանկարծ Շուռնուխ չմտնեք Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա... Սասուն Միքայելյան Կադիրովը՝ «մահվան խմբեր» ստեղծող «ուռոդների» վերաբերյալ Պուտինի հայտարարության մասին «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկումը՝ ուղիղ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Որևէ ցույց չի լինելու. Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Աննա Նաղդալյան Կառավարության նիստը՝ ուղիղ Միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, սակայն դա չպետք է բերի անիմաստ թանկացման Հույները պահանջում են ազատել իրենց կղզիները միգրանտներից ԱՄՆ-ն արգելելու է 7 երկրների քաղաքացիների մուտքը Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի են ԱԺ նիստը՝ ուղիղ Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում, սպասվում է ձյուն․ Գագիկ Սուրենյան «Հրապարակ». Ո՞ր քաղաքական ուժերն են համագործակցում գործող իշխանությունների հետ «Փաստ»․ Նախօրեին Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել «Ժողովուրդ». Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ «Փաստ». Բյուջեի հավելյալ բե՞ռ, թե՞ քաղաքացու բարեկեցություն «168 ժամ». Փաշինյանը ստիպված է նահանջել «Հրապարակ». Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը «Փաստ». «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 «Հրապարակ». Կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է Շատ-շատերդ եք խմել, եւ ոչ միայն սուրճ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan