Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը

Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Բաղդադը ոչ մի պարագայում Վաշինգտոնին թույլ չի տա Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը:

«Մենք չենք ցանկանում, որ մեր տարածքը վերածվի միջանկյալ հենակետի մեր որևիցե հարևանի դեմ՝ ներառյալ Իրանը, ցանկացած թշնամական գործողության համար», – ընդգծել է Սալեհը:

«Դա Իրաքի կառավարության և Միացյալ Նահանգների միջև համաձայնագրի բաղկացուցիչ մասը չէ», – հավելել է նա՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի և հակաահաբեկչական կոալիցիայի զորքերն Իրաքում ներկա են այդ երկրի իշխանությունների հրավերով՝ կատարելու «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորմանը «հակազդելու միակ խնդիրը»:

Օտարերկրյա զորակազմերի ներկայության ժամկետը «կախված կլինի իրաքյան կառավարության պահանջմունքից և մեր հրամանատարության կողմից օպերատիվ իրադրության վերլուծությունից», – հավաստիացրել է Իրաքի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում