Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով

Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Հերթական պատժամիջոցները, որոնք նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայտարարվել են Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ, մտահոգիչ են և ազդանշան են ուղարկում, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում