Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը կլինի հունիսի 28-29-ը Ճապոնիայում կայանալիք մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ:

Ըստ Էրմենիհաբերի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպման գլխավոր թեման լինելու է Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը: Քննարկվելու են նաև երկկողմ հարաբերությունների այլ օրակարգային թեմաներ:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Ճապոնիայում Թրամփի օրակարգի մասին ներկայացրած մանրամասներից պարզ է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահը գագաթնաժողովի ընթացքում հանդիպելու է 8 երկրների առաջնորդների հետ:

Թրամփն Էրդողանից բացի հանդիպումներ կունենա նաև Չինաստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Գերմանիայի և Ավստրալիայի ղեկավարների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում