Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել

Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանը ստիպված էր ժամանակավոր սահմանափակող միջոցներ ձեռնարկել Վրաստանի նկատմամբ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի հաճոյանա այն երկրներին, որոնք անօրինական պատժամիջոցներ են կիրառում։

«Դուք, հնարավոր է, ուշադրություն եք դարձրել, որ ես խոսում եմ ռեստրիկտազների, սահմանափակումների մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ ստիպված ենք կիրառել այդ պատժամիջոցները», – ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ տվյալ իրավիճակում խոսքը ոչ թե պատժամիջոցների, այլ թռիչքների սահմանափակումների մասին է:

Նա նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան որոշումն ընդունել է՝ հոգալով քաղաքացիների անվտանգության մասին:

«Ռուսաստանի նկատմամբ ուղիղ սպառնալիքներ կան և ժամանակավոր սահմանափակումների համար կան բոլոր հիմքերը», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում