AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Hetq.am: «Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը

Հարց- Պարոն Աբրահամյան, ի՞նչ իրավիճակ է սահմանին, արդյոք նախորդ շաբաթների զգալի լարվածությունը շարունակվում է:

Պատասխան- Վերջին օրերին լարվածությունը թուլացել է, որոշակի ակտիվություն են դրսեւորում անօդաչու թռչող սարքերը:

Հարց- Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Առհասարակ հայկական կողմին ի՞նչ են տալիս նման հանդիպումները՝ հաշվի առնելով, որ, կարծես թե, դրանցով սահմանային անդորր չի ապահովվում:

Պատասխան- Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման հիմքում առաջնագծում լարվածության նվազմանն ուղղված քայլերն էին: Մի կողմից՝ խնդիր կար լիցքաթափելու 2-3 շաբաթ տեւած լարված փուլը, մյուս կողմից՝ քննարկվել են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս առաջնագծում որոշակի կայունություն ապահովել առավել երկարաժամկետ կտրվածքով:

Միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը ոչ միայն համեմատաբար կայունություն կապահովի, այլ նաեւ հնարավորություն կընձեռի վերադառնալու բանակցությունների օրակարգին:

Հանդիպումները տարբեր ֆորմատներով պետք է շարունակել, որովհետեւ դրանց դադարեցումը ուղիղ ճանապարհ կբացի ռազմական գործողությունների համար:

Հարց- Վաշինգտոնյան հանդիպումից հետո Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որտեղ կրկին անդրադառնում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես, հումանիտար ու անվտանգության միջոցառումներին: Միջնորդների բազմաթիվ կոչերից հետո, սակայն, 2016-ից այս կողմ սահմանային լարվածության աճը պարբերական բնույթ է կրում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խոչընդոտում, որ համանախագահները պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ կոչերից անցնեն կոնկրետ կողմի վրա ճնշման մեխանիզմներ գործադրելուն:

Պատասխան- Այստեղ խնդիրն այդքան համանախագահների հետեւողականության մեջ չէ, որքան պաշտոնական Բաքվի վարած քաղաքականության: Ադրբեջանում համարում են, որ առաջնագծում իրավիճակի հանդարտեցումը նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով հակասում է իրենց շահերին, եւ ամեն ինչ անում են, որպեսզի որոշակի պարբերականությամբ իրավիճակը սրեն:

Իհարկե, սա չի նշանակում, որ միջնորդ երկրները պետք է ձեռքները վեր դարձրացնեն, հակառակը, անհրաժեշտ է առավել ճկունություն դրսեւորել՝ ամեն կերպ Ադրբեջանին վերադարձնելու ռացիոնալ հարթություն: Ուղղակի, հաշվի առնելով Ադրբեջանի անկանխատեսելի վարքագիծը, միջնորդները դեռեւս զերծ են մնում կտրուկ քայլերից:

Հարց- Նախքան Վաշինգտոնի հանդիպումը՝ ըստ ադրբեջանական կայքերի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե «միջազգային իրադրությունն իրենց թույլ չի տալիս պատերազմ սկսել Ղարաբաղում», ապա ավելացրել էր, որ իր գլխավոր խնդիրն է կատարել Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականները եւ բանակը պատերազմի նախապատրաստելը: Իսկապե՞ս միջազգային իրադրությունն է Բաքվին հետ պահում պատերազմ սկսելուց, թե՞ այլ դրդապատճառներ կան:

Պատասխան- Այս հայտարարությունը, կարծում եմ, խորը ենթաշերտեր ունի: Դեռեւս կանդրադառնամ դրանցից երկուսին: Չի բացառվում, որ այսպիսի մեկնաբանություններով Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանգստություն է փոխանցում հայ հանրությանը՝ իր հավանական հարձակումը հետագայում առավել անկանխատեսելի դարձնելու համար:

Մյուս կողմից, սա ազդակ է՝ ուղղված միջազգային հանրությանն առ այն, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում նախահարձակ կողմերը Հայաստանն ու Արցախն են, որովհետեւ իրենք «գործում են ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում»:

Կարծում եմ՝ երկու դեպքում էլ այս հայտարարությունն իրականում իր մեջ մեծ թվով ռիսկեր է պարունակում եւ ոչ մի կապ չունի Ադրբեջանի՝ խաղաղ բանակցություններին պատրաստ լինելու հետ:

Հարց- Վրաստանում վրաց-ռուսական լարվածությունից հետո Հայաստանում կարծիքներ հնչեցին, որ մեր հարեւանի եւ ռազմավարական դաշնակցի միջեւ սահմանի հավանական փակումն Ադրբեջանը կարող է օգտագործել նոր սադրանք հրահրելու նպատակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան- Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են. ե՛ւ Վրաստանում, ե՛ւ նրա շուրջ տիրող իրավիճակի առավել սրումը կարող է նոր հարված հասցնել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Անվտանգային միջավայրին նաեւ այլ ռիսկեր են սպառնում, որոնց չեզոքացումը դեռեւս տեսանելի չէ, իսկ սրանք գործոններ են, որոնք միանշանակ բացասական ազդեցություն են թողնում ընդհանուր գործընթացների, այդ թվում՝ Արցախի շուրջ ընթացող պրոցեսների վրա:

Լրահոս
2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan