Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին

Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ազգային դաշինքի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Ցանկանում եմ, որ այս ընտրությունները Ստամբուլի համար դառնան նոր հաջողությունների գրավական: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն հաղթանակած Իմամօղլուին շնորհավորանքներս եմ ուղղում: Ինչպես նախկինում, այս ընտրություններից հետո նույնպես, Հանրապետական դաշինքի սկզբունքների շրջանակներում շարունակելու ենք մեր ուղին դեպի 2023թ.»,- նշել է Էրդողանը՝ ակնարկելով հանրապետության 100-ամյակի խորհրդանշական տարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում