Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին

Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հունաստանի և Կիպրոսի համար ԵՄ հաջող գագաթաժողովից հետո Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախօրեին զգուշացրել է, որ Թուրքիան կարող է առերեսվել հետևանքների հետ կառույցի կողմից, եթե չհրաժարվի Արևելյան Միջերկրածովյան կղզիներում բացառիկ տնտեսական գոտում իր սադրանքներից (EEZ): Այս մասին գրում է հունական ekathimerini կայքը։

ԵՄ խորհրդի հինգշաբթի ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ «Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի հորատումներն անօրինական են ու ընդգծում է, որ Եվրոպան պատրաստ է համարժեք պատասխան տալ։

Ցիպրասը, հատկապես գոհ է մնացել ԵՄ այս աջակցությամբ ու լրագրողներին հայտարարել, որ «սա առաջին անգամն է, որ տասնամյակներ շարունակ Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումներից հետո ԵՄ-ն, Հունաստանի ու Կիպրոսի համաձայնեցված գործողություններից հետո, դատապարտեց թուրքերի գործողությունները հստակ ու վճռական ձևով»:

Վարչապետը նաև ասել է, որ Թուրքիային ուղղված «խիստ» ուղերձն ուղեկցվում է ԵՄ-ի կողմից առաջին անգամ ուղղված նպատակային միջոցներով: Ցիպրասը չի բացահայտել, թե ինչ միջոցներ կարող են լինել, սակայն, ակնարկել է, որ միջոցները կարող են հանգեցնել Թուրքիայի համար լուրջ տնտեսական հետևանքների:

Ցիպրասը հույս է հայտնել, որ Թուրքիան կդադարեցնի իր կործանարար վարքը և բանակցությունները կարող են կրկին սկսվել՝ բաժանված Կիպրոսի վերամիավորման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում