AM | RU
USD
EUR
RUB

Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ Վրաստանում հակառուսական բողոքի ակցիաներին, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների լարվածության աճին չի հետևի ցամաքային ճանապարհի՝ Լարսի անցակետի փակումը։

«Իհարկե դժվար է կանխատեսումներ անել, սակայն, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, նման քայլի գնալը կվնասի Հայաստանի տնտեսությանը։ Դա ոչ միայն անցանկալի է, այլև դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա հնարավոր փակման դեպքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Էրոյանցը։

Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաներին, կոչերին ի պատասխան Ռուսաստանից դեպի Վրաստան ավիափոխադրումների դադարեցումը, ըստ վրացագետի, ուղերձ է Վրաստանին, որ Ռուսաստանը ևս չի հանդուրժելու և ազդելու է երկու երկրների միջև եղած հարաբերությունների վրա։

«Վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մեծացել էր, և վերջին տարիներին Վրաստան այցելող ռուս զբոսաշրջիկները բավական մեծ թիվ են կազմել, գուցե այս տարի նրանք լինեին թվով առաջինը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ լարված իրավիճակը բացասաբար է ազդելու նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների վրա։

Ռուսաստանի և Վրաստանի հատուկ ներկայացուցիչների՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե ձևաչափը, ըստ վրացագետի, պետք է պահպանվի, իսկ կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն էլ ավելի վատ ու բարդ հետևանքներից խուփասելու համար։

«Վրաց հասարակության շրջանում բացասական տրամադրվածություն առկա է Մոսկվայի վարած քաղաքականության նկատմամբ։ Խորհրդարանում խոսնակի աթոռին ռուսաստանցի պատվիրակի նստելը և առիթ էր, և պատճառ։ Դժգոհությունն ընդդիմադիր գործիչների կողմից բավականին արդյունավետ օգտագործվեց։ Այս պահին շատ կարևոր է, թե ինչ քայլեր կիրականացնեն իշխանությունները, որպեսզի այս իրավիճակը հանդարտվի»,- ասաց Էրոյանցը։

Հիշեցնենք, որ հրաժարականի մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Ակցիաների ընթացքում տուժել է 240 մարդ, նրանցից 70-ը ոստիկան են, ավելի քան 30-ը ԶԼՄ ներկայացուցիչներ։ Կան ձերբակալվածներ ու կալանավորվածներ։

Վրացագետն ընդգծում է, ինչքան լարվածությունը մեծանա, այնքան հետևանքներն ավելի վատ են լինելու նաև Հայաստանի համար։

«Կարող ենք պատկերացնել ինչպես շատ արագ հանդարտվելու հնարավորություն, այնպես էլ առավել բացասականզարգացումներ։ Ինչպես գիտենք Սահակաշվիլին արտաքին աշխարհի օգնությամբ փորձում է իր ազդեցությունը տարածել, զարգացնել, արմատավորել հակառուսական ու հակաիշխանական տրամադրությունները։ Նորից եմ կրկնում, իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասաց փորձագետը։

Լրահոս
«Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը Հանրային հեռուստատեսության հայտնի ռպորտաժի հետ կապված Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է. Բժիշկ Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում Լավ է, որ սայլը տեղից շարժվեց. Աշոտյան Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան» Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ Համագյուղացիս՝ Վարդան Սմբատյանը, զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի Դատարանը քննում է Գ. Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը. ուղիղ Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593 դեպք, գրանցվել են նաև մահվան դեպքեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ) ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ Երկրաշարժ Հայաստանում Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan