Ռուսաստանը պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է “Россия 1”-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում թեկնածուներից որ մեկին է աջակցում Ռուսաստանի նախագահը՝ Պուտինը հայտնել է, որ իր համար ֆավորիտներ չկան:

«Ում ընտրի կուսակցությունը, նա էլ կլինի վարչապետ: Կաշխատենք ցանկացածի հետ»,– ասել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում