Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Կրեմլում նշել են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են ավիափոխադրումները դեպի Վրաստան վերականգնելու համար։ Դա ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգների վերացումն է։ Գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Վրաստանում իրավիճակը պետք է նորմալանա, պետք է չեզոքացվեն մեր քաղաքացիների համար բոլոր վտանգներն ու սպառնալիքները»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի հուլիսի 8-ից արգելվում է ռուսական ավիաընկերություններին ռուսների տեղափոխումը Ռուսաստանից Վրաստանի տարածք։ Ինչպես նշվում է հրամանագրում, դա արվել է Ռուսաստանի ազգային անվտանգության, ՌԴ քաղաքացիների անվտանգության համար։
ՌԴ կառավարությունը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների ու նրանց բեռների վերադարձը կազմակերպելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում