Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Կայացրած որոշումը պատասխանատվություն է ժողովրդի առաջ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել:

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խափանել էին վեհաժողովի աշխատանքները՝ ռուս պատվիրակների մասնակցության, ինչպես նաև նիստը վարող ռուս խորհրդարանական Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստելու պատճառով: Դրան հաջորդել էին բողոքի ակցիաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում