Իրանի ԱԳՆ-ն սադրիչ է որակել ԱՄՆ-ի խոցված անօդաչուի գործողությունները

Իրանի ԱԳՆ-ն սադրիչ է որակել ԱՄՆ-ի խոցված անօդաչուի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Թեհրանն իրանցի զինվորականների կողմից խոցված ամերիկյան անօդաչուի գործողությունները համարում է սադրիչ, վճռականորեն դատապարտում է դրանք, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Վճռական բողոք հայտնելով նմանօրինակ ագրեսիվ և սադրիչ գործողությունների դեմ՝ նախազգուշացնում ենք, որ երկրի օդային տարածություն ցանկացած օբյեկտի կամ թռչող միջոցի անօրինական ու ագրեսիվ ներթափանցում, Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ու սահմանների խախտում կկասեցվի», – ասել է Մուսավին, նշելով, որ Իրանի սահմանների խախտման հետևանքների համար պատասխանատվությունն ընկնում է խախտողների վրա:

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի առավոտյան, նշվում է, որ «Global Hawk» ամերիկյան անօդաչուն ԻՀՊԶ-ի ռազմաօդային ուժերի կողմից խոցվել է Խորմոզգանի նահանգի Կուխ Մուբարաքի շրջանում՝ Պարսից ծոցի մուտքի մոտ այն բանից հետո, երբ այն խախտել է Իրանի օդային տարածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում