Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան

Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Yerevan.today: «Սա որևէ կապ չունի հեղափոխության հետ, հեղափոխությունը քաղաքագիտական լուրջ հասկացություն է և ունի որոշակի կոմպոնենտներ։ Այն, ինչ կատարվեց Հայաստանում, հակացուցված է հեղափոխությանը»,– «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ելույթում ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

Նա տարակուսանք հայտնեց, որ նախորդ տարվա ապրիլին որևէ գնահատականի չարժանացավ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյի շենքի դուռը կոտրելը և ներխուժելը։

«Այսօր Հայաստանում չկա բանավեճ քաղաքական իշխանության և ընդդիմության միջև։

Իշխանությունը ջախջախում է բոլոր այն մոտեցումները, որ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տվել է գործող իշխանություններին և հիմնականում ճիշտ գնահատականներ է տվել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ դրությունը շատ ավելի լուրջ է, քան հնարավոր է պատկերացնել, և մենք վտանգավոր փուլում ենք։

«Ի՞նչն է, որ մտահոգում և ցնցումների է բերում իշխանությանը։ Էդ որ օլիգարխների, փողատերերի մասին խոսում են, դրանք չեն, փողը զգույշ է, վախկոտ է, միշտ գտնում է իր տիրոջը, այն այսօր լեզու է գտել իշխանության մեջ։ Վտանգավոր են նրանք, ովքեր երկար ժամանակ եղել են քաղաքական դաշտում՝ կլինի ընդդիմությւոն թե իշխանություն, բայց կարողացել են մաքուր լինել, և նրանք են, որոնք մաքուր են և նոր են մտնում քաաքականություն։ Իշխանության համար նրանք են վտանգավոր»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով, եթե իշխանությունը կարողանում է միայն թույն արտադրել և ներմուծել հանրության մեջ, այդ իշխանությունը փորձանք է․ «30 տարի քաղաքականության մեջ եմ, այդ ատելությունը, թույնը, որ կա հանրության եջ, երբեք չեմ տեսել»։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում