Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին

Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Պահենք Ամերիկան հզոր»․ այս կարգախոսով է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսում իր ընտրարշավը, որը նրա առաջին նախագահության կարգախոսի՝ «Դարձնենք Ամերիկան հզոր կրկին»,- շարունակությունն է։ Այս մասին գրում է euronews-ը։

Թրամփի 20 հազար համախոհները Ֆլորիդայի Օռլանդո մարզադաշտում երկար ժափերով ողջունեցին նրան՝ բացականչելով «Եվս 4 տարի»:

«Ուղիղ 4 տարի առաջ ես հայտարարեցի, որ ես սկսում եմ Միացյալ Նահանգների նախագահության քարոզարշավը։ Շարունակությունը դարձավ մեծ, քաղաքական արշավ։ Տեղի ունեցածը վերածվեց մեծ քաղաքական շարժման՝ շնորհիվ Ձեզ։ Մեծ ձեռքբերում»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Որպես նախագահի թեկնածու իր առաջին հանրահավաքին նախագահ Թրամփն անդրադարձել է կեղծ լուրերին, հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննությանը, աշխատատեղերի ստեղծմանը, անօրինական ներգաղթին: Նա դեմոկրատ մրցակիցներին մեղադրել է «ամերիկյան երազանքը ոչնչացնելու մեջ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում