Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը

Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Դեսպան Քիսլերը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանն ընդգծել է, որ գերմանական կողմը կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում