Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո

Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այսօր կրկին հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները և այն քաղաքացիները, որոնք դեմ են նրա ազատ արձակմանը։ Նիստի ավարտին վերջիններս փորձեցին փակել դատարանի մուտքը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Նրանց միջև հրմշտոց տեղի ունեցավ։

Ցուցարարները շարժվեցին դատարանի մոտ գտնվող ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ցուցարարները փորձեցին փակել ճանապարհը, ոստիկանները թույլ չտվեցին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի այսօր շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։

Աշխատանքային ժամի ավարտի պատճառով նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի վաղը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում