Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր

Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ազգային ժողովում փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց Վահե Գրիգորյանը։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեատուփում առկա 122 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել մեկը։

Այսպիսով` 99 կողմ, 22 դեմ ձայնով Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում