ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունը մեկնարկել է ժամը 15:00-ին:

«Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 15:00-16:00-ն նիստին զուգահեռ»,- ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

ՍԴ դատավոր ընտրվում է գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուն Վահե Գրիգորյանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում